Նոր Զելանդիայի վարչապետն անսպասելիորեն հայտարարել է պաշտոնաթողության մասին
МЕЖДУНАРОДНОЕՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Television New Zealand հեռուստաալիքը:
«Շատ ղեկավարներ չափազանց երկար են մնում իշխանության գլուխ»,-հեռուստաալիքը մեջբերել Է քաղաքական գործչի խոսքը: Ինչպես հայտարարել Է Քին, ինքը «իր աշխատանքին տվել Է այն ամենը, ինչ կարող Է», եւ այժմ եկել Է իրեն ընտանիքին նվիրելու ժամանակը:
Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի 12-ին կկայանա կուսակցական ակտիվի ժողովը, որը կընտրի Ազգային կուսակցության նոր առաջնորդին, կուսակցություն, որը Քին ղեկավարում Էր 2006 թվականին: Դրանից հետո քաղաքական գործիչը պաշտոնաթողության վերաբերյալ պաշտոնական խնդրագիր կներկայացնի Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փեթսի Ռեդդիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



