Նոր Զելանդիայի վարչապետն անսպասելիորեն հայտարարել է պաշտոնաթողության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Television New Zealand հեռուստաալիքը:
«Շատ ղեկավարներ չափազանց երկար են մնում իշխանության գլուխ»,-հեռուստաալիքը մեջբերել Է քաղաքական գործչի խոսքը: Ինչպես հայտարարել Է Քին, ինքը «իր աշխատանքին տվել Է այն ամենը, ինչ կարող Է», եւ այժմ եկել Է իրեն ընտանիքին նվիրելու ժամանակը:
Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի 12-ին կկայանա կուսակցական ակտիվի ժողովը, որը կընտրի Ազգային կուսակցության նոր առաջնորդին, կուսակցություն, որը Քին ղեկավարում Էր 2006 թվականին: Դրանից հետո քաղաքական գործիչը պաշտոնաթողության վերաբերյալ պաշտոնական խնդրագիր կներկայացնի Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փեթսի Ռեդդիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



