Նոր Զելանդիայի վարչապետն անսպասելիորեն հայտարարել է պաշտոնաթողության մասին
INTERNATIONAL NEWSՆոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է Television New Zealand հեռուստաալիքը:
«Շատ ղեկավարներ չափազանց երկար են մնում իշխանության գլուխ»,-հեռուստաալիքը մեջբերել Է քաղաքական գործչի խոսքը: Ինչպես հայտարարել Է Քին, ինքը «իր աշխատանքին տվել Է այն ամենը, ինչ կարող Է», եւ այժմ եկել Է իրեն ընտանիքին նվիրելու ժամանակը:
Վարչապետի խոսքով՝ դեկտեմբերի 12-ին կկայանա կուսակցական ակտիվի ժողովը, որը կընտրի Ազգային կուսակցության նոր առաջնորդին, կուսակցություն, որը Քին ղեկավարում Էր 2006 թվականին: Դրանից հետո քաղաքական գործիչը պաշտոնաթողության վերաբերյալ պաշտոնական խնդրագիր կներկայացնի Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փեթսի Ռեդդիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



