ԱՄՆ-ում սառնարանում հայտնաբերել են 30-ամյա հայի դին
ОБЩЕСТВОՔալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդո հովտում, տներից մեկի սառնարանում դիակ են գտել: Նույն այդ տանը մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել:
Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ սպանվածը Քալիֆորնիայի Վան Նայս քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Տաջիկյանն է: Ըստ քննիչների, նա սպանվել է անցած շաբաթ: Սառնարանը, որում գտել են դին, գտնվում է տան ներքին բակում:
Տան կառավարիչը անանուն զանգ է ստացել, որ տանը դիակ կա եւ ահազանգել է իրավապահներին: Գործողության ընթացքում իրավապահները մարիխուանայի 100 թուփ են գտել: Առայժմ որեւէ մեկին չեն ձերբակալել, բայց ոստիկանության ներկայացուցչի խոսքով, իրենք պարզել են կասկածյալների շրջանակը:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



