ԱՄՆ-ում սառնարանում հայտնաբերել են 30-ամյա հայի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդո հովտում, տներից մեկի սառնարանում դիակ են գտել: Նույն այդ տանը մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել:
Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ սպանվածը Քալիֆորնիայի Վան Նայս քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Տաջիկյանն է: Ըստ քննիչների, նա սպանվել է անցած շաբաթ: Սառնարանը, որում գտել են դին, գտնվում է տան ներքին բակում:
Տան կառավարիչը անանուն զանգ է ստացել, որ տանը դիակ կա եւ ահազանգել է իրավապահներին: Գործողության ընթացքում իրավապահները մարիխուանայի 100 թուփ են գտել: Առայժմ որեւէ մեկին չեն ձերբակալել, բայց ոստիկանության ներկայացուցչի խոսքով, իրենք պարզել են կասկածյալների շրջանակը:
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով



