ԱՄՆ-ում սառնարանում հայտնաբերել են 30-ամյա հայի դին
SOCIETYՔալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդո հովտում, տներից մեկի սառնարանում դիակ են գտել: Նույն այդ տանը մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել:
Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ սպանվածը Քալիֆորնիայի Վան Նայս քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Տաջիկյանն է: Ըստ քննիչների, նա սպանվել է անցած շաբաթ: Սառնարանը, որում գտել են դին, գտնվում է տան ներքին բակում:
Տան կառավարիչը անանուն զանգ է ստացել, որ տանը դիակ կա եւ ահազանգել է իրավապահներին: Գործողության ընթացքում իրավապահները մարիխուանայի 100 թուփ են գտել: Առայժմ որեւէ մեկին չեն ձերբակալել, բայց ոստիկանության ներկայացուցչի խոսքով, իրենք պարզել են կասկածյալների շրջանակը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



