Էրդողանն անզգուշորեն անկեղծացել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական իշխանությունները մշտապես հայտարարել են, թե Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է ոչ միայն երկրի հյուսիսում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի դեմ, որոնք, իբր, սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» հետ, այլև ամբողջ աշխարհի համար մեծ վտանգ ներկայացնող ԴԱԻՇ–ի գրոհայինների դեմ: Պաշտոնական Դամասկոսն, իհարկե, արձագանքել էր այդ հայտարարություններին՝ Էրդողանին միաժամանակ «հիվանդ մարդ» որակելով, բայց պարզից էլ պարզ էր, որ թուրքական սուտը ոչ թե Ասադը, այլ Էրդողանն ինքն էր բացահայտելու: Հատկապես այն բանից հետո, երբ Հալեպից հուսիս–արևելք ընկած Ալ–Բաբ քաղաքի մոտ թուրքական զինուժը ծեծ կերավ սիրիական կառավարական ուժերից, Էրդողանը վերջապես խոսեց:
«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ–ն ի՞նչ է անում: Իրաքում ՄԱԿ կա՞: Չկա՛: Նորից չկա: Մենք անընդհատ ասինք` համբերություն, համբերություն, համբերություն, բայց, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` Սիրիական ազատ բանակի օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Մեր խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման և պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար: Ահա սրա՛ համար ենք մենք Սիրիայում»,– երեկ հայտարարեց Էրդողանը՝ Ստամբուլում մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին:
Թուրքական առաջնորդի հերթական հիստերիան նյարդայնացրել է Ռուսաստանին:
«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն էր, որն ընդհանուր առմամբ հակասում էր ոչ միայն նախորդ հայտարարություններին, այլև իրավիճակի մեր ընկալմանը՝ իբրև պետություն, որի զինված ուժերը, կարևոր է հիշել, լեգիտիմ իշխանությունների խնդրանքով գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,– հայտարարել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, թե դեռ վաղ է այս հայտարարությունը կապել ռուս–թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հետ:
Ավելին՝ Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան Անկարայից հավելյալ պարզաբանումներ է սպասում՝ հայտարարության հետ կապված, իսկ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ իր հերթին նկատել է, թե Սիրիայում իրավիճակի կարգավորման հետ կապված իրադրությունում Մոսկվան առաջնորդվում է ոչ թե հայտարարություններով, այլ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով:
Պարզ չէ, իհարկե, թե այդ դեպքում պայմանավորվածություններն ո՞ւմ հետ են ձեռք բերվել, արդյոք ոչ նույն Էրդողանի՞, բայց Զախարովային կարելի է հասկանալ: Ինչպես Լավրովը՝ նա նույնպես նուրբ հումոր ունի և, կարելի է ասել, որ այս հայտարարությունն ուղղակի նվեր էր ռուսական կողմին:
Ի վերջո, «Փաստն» արդեն գրել էր, որ Կրեմլում անհանգստացած են սիրիական օդուժի կողմից թուրքական զինվորներին թիրախավորելու և ռուս–թուրքական հետագա հարաբերությունների առիթով, իսկ այժմ, երբ Էրդողանը նման անզգուշություն է դրսևորել, ազատելով ռուսական կապված ձեռքերը, կարելի է նաև կատակել, ի՞նչ կա որ: Մնաց՝ այս կատակը մոտ օրերի հերթական ողբերգական միջադեպերի առիթ չդառնա Սիրիայում…
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»



