Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էրդողանն անզգուշորեն անկեղծացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական իշխանությունները մշտապես հայտարարել են, թե Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է ոչ միայն երկրի հյուսիսում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի դեմ, որոնք, իբր, սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» հետ, այլև ամբողջ աշխարհի համար մեծ վտանգ ներկայացնող ԴԱԻՇ–ի գրոհայինների դեմ: Պաշտոնական Դամասկոսն, իհարկե, արձագանքել էր այդ հայտարարություններին՝ Էրդողանին միաժամանակ «հիվանդ մարդ» որակելով, բայց պարզից էլ պարզ էր, որ թուրքական սուտը ոչ թե Ասադը, այլ Էրդողանն ինքն էր բացահայտելու: Հատկապես այն բանից հետո, երբ Հալեպից հուսիս–արևելք ընկած Ալ–Բաբ քաղաքի մոտ թուրքական զինուժը ծեծ կերավ սիրիական կառավարական ուժերից, Էրդողանը վերջապես խոսեց:
 
«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ–ն ի՞նչ է անում: Իրաքում ՄԱԿ կա՞: Չկա՛: Նորից չկա: Մենք անընդհատ ասինք` համբերություն, համբերություն, համբերություն, բայց, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` Սիրիական ազատ բանակի օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Մեր խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման և պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար: Ահա սրա՛ համար ենք մենք Սիրիայում»,– երեկ հայտարարեց Էրդողանը՝ Ստամբուլում մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին:
 
Թուրքական առաջնորդի հերթական հիստերիան նյարդայնացրել է Ռուսաստանին:
 
«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն էր, որն ընդհանուր առմամբ հակասում էր ոչ միայն նախորդ հայտարարություններին, այլև իրավիճակի մեր ընկալմանը՝ իբրև պետություն, որի զինված ուժերը, կարևոր է հիշել, լեգիտիմ իշխանությունների խնդրանքով գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,– հայտարարել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, թե դեռ վաղ է այս հայտարարությունը կապել ռուս–թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հետ:
 
Ավելին՝ Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան Անկարայից հավելյալ պարզաբանումներ է սպասում՝ հայտարարության հետ կապված, իսկ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ իր հերթին նկատել է, թե Սիրիայում իրավիճակի կարգավորման հետ կապված իրադրությունում Մոսկվան առաջնորդվում է ոչ թե հայտարարություններով, այլ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով:
 
Պարզ չէ, իհարկե, թե այդ դեպքում պայմանավորվածություններն ո՞ւմ հետ են ձեռք բերվել, արդյոք ոչ նույն Էրդողանի՞, բայց Զախարովային կարելի է հասկանալ: Ինչպես Լավրովը՝ նա նույնպես նուրբ հումոր ունի և, կարելի է ասել, որ այս հայտարարությունն ուղղակի նվեր էր ռուսական կողմին:
 
Ի վերջո, «Փաստն» արդեն գրել էր, որ Կրեմլում անհանգստացած են սիրիական օդուժի կողմից թուրքական զինվորներին թիրախավորելու և ռուս–թուրքական հետագա հարաբերությունների առիթով, իսկ այժմ, երբ Էրդողանը նման անզգուշություն է դրսևորել, ազատելով ռուսական կապված ձեռքերը, կարելի է նաև կատակել, ի՞նչ կա որ: Մնաց՝ այս կատակը մոտ օրերի հերթական ողբերգական միջադեպերի առիթ չդառնա Սիրիայում…
Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառով