Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Էրդողանն անզգուշորեն անկեղծացել է

INTERNATIONAL NEWS
Թուրքական իշխանությունները մշտապես հայտարարել են, թե Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ուղղված է ոչ միայն երկրի հյուսիսում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի դեմ, որոնք, իբր, սերտ հարաբերություններ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» հետ, այլև ամբողջ աշխարհի համար մեծ վտանգ ներկայացնող ԴԱԻՇ–ի գրոհայինների դեմ: Պաշտոնական Դամասկոսն, իհարկե, արձագանքել էր այդ հայտարարություններին՝ Էրդողանին միաժամանակ «հիվանդ մարդ» որակելով, բայց պարզից էլ պարզ էր, որ թուրքական սուտը ոչ թե Ասադը, այլ Էրդողանն ինքն էր բացահայտելու: Հատկապես այն բանից հետո, երբ Հալեպից հուսիս–արևելք ընկած Ալ–Բաբ քաղաքի մոտ թուրքական զինուժը ծեծ կերավ սիրիական կառավարական ուժերից, Էրդողանը վերջապես խոսեց:
 
«Սիրիայում մահերը շարունակվում են, ՄԱԿ–ն ի՞նչ է անում: Իրաքում ՄԱԿ կա՞: Չկա՛: Նորից չկա: Մենք անընդհատ ասինք` համբերություն, համբերություն, համբերություն, բայց, ի վերջո, չդիմացանք և ստիպված եղանք մտնել Սիրիա` Սիրիական ազատ բանակի օգնությամբ: Ինչո՞ւ մտանք: Մենք Սիրիայի հողերի վրա աչք չունենք: Մեր խնդիրը հողն իրական տերերին վերադարձնելն է: Այսինքն` մենք այնտեղ ենք արդարության վերականգնման և պետական ահաբեկչություն իրականացնող Ասադի իշխանությանը վերջ տալու համար: Ահա սրա՛ համար ենք մենք Սիրիայում»,– երեկ հայտարարեց Էրդողանը՝ Ստամբուլում մասնակցելով Երուսաղեմին նվիրված գիտաժողովին:
 
Թուրքական առաջնորդի հերթական հիստերիան նյարդայնացրել է Ռուսաստանին:
 
«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն էր, որն ընդհանուր առմամբ հակասում էր ոչ միայն նախորդ հայտարարություններին, այլև իրավիճակի մեր ընկալմանը՝ իբրև պետություն, որի զինված ուժերը, կարևոր է հիշել, լեգիտիմ իշխանությունների խնդրանքով գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,– հայտարարել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, թե դեռ վաղ է այս հայտարարությունը կապել ռուս–թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հետ:
 
Ավելին՝ Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան Անկարայից հավելյալ պարզաբանումներ է սպասում՝ հայտարարության հետ կապված, իսկ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ իր հերթին նկատել է, թե Սիրիայում իրավիճակի կարգավորման հետ կապված իրադրությունում Մոսկվան առաջնորդվում է ոչ թե հայտարարություններով, այլ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով:
 
Պարզ չէ, իհարկե, թե այդ դեպքում պայմանավորվածություններն ո՞ւմ հետ են ձեռք բերվել, արդյոք ոչ նույն Էրդողանի՞, բայց Զախարովային կարելի է հասկանալ: Ինչպես Լավրովը՝ նա նույնպես նուրբ հումոր ունի և, կարելի է ասել, որ այս հայտարարությունն ուղղակի նվեր էր ռուսական կողմին:
 
Ի վերջո, «Փաստն» արդեն գրել էր, որ Կրեմլում անհանգստացած են սիրիական օդուժի կողմից թուրքական զինվորներին թիրախավորելու և ռուս–թուրքական հետագա հարաբերությունների առիթով, իսկ այժմ, երբ Էրդողանը նման անզգուշություն է դրսևորել, ազատելով ռուսական կապված ձեռքերը, կարելի է նաև կատակել, ի՞նչ կա որ: Մնաց՝ այս կատակը մոտ օրերի հերթական ողբերգական միջադեպերի առիթ չդառնա Սիրիայում…
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding