Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Կոլումբիայի ավիաաղետի զոհերի հիշատակին
ОБЩЕСТВОԲրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ Է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետեւանքով զոհվել են այդ թվում բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությանը:
Սուգը հայտարարվել Է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով:
Բացի դրանից, Տեմերը կարգադրել Է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:
Նոյեմբերի 29-ին ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հավաստել են երկրի Մեդելյին քաղաքից ոչ հեռու աղետի ենթարկված ինքնաթիռում 76 մարդու զոհվելը: Ընդամենն ինքնաթիռում եղել են 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



