Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Կոլումբիայի ավիաաղետի զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ Է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետեւանքով զոհվել են այդ թվում բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությանը:
Սուգը հայտարարվել Է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով:
Բացի դրանից, Տեմերը կարգադրել Է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:
Նոյեմբերի 29-ին ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հավաստել են երկրի Մեդելյին քաղաքից ոչ հեռու աղետի ենթարկված ինքնաթիռում 76 մարդու զոհվելը: Ընդամենն ինքնաթիռում եղել են 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



