Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Կոլումբիայի ավիաաղետի զոհերի հիշատակին
SOCIETYԲրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ Է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետեւանքով զոհվել են այդ թվում բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությանը:
Սուգը հայտարարվել Է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով:
Բացի դրանից, Տեմերը կարգադրել Է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին:
Նոյեմբերի 29-ին ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները հավաստել են երկրի Մեդելյին քաղաքից ոչ հեռու աղետի ենթարկված ինքնաթիռում 76 մարդու զոհվելը: Ընդամենն ինքնաթիռում եղել են 72 ուղեւոր եւ անձնակազմի ինն անդամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



