Պուտինը 2 օրում երկրորդ անգամ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այսօր հեռախոսազրույց է կայացել ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Երկու երկրի ղեկավարների միջև նախորդ զրույցը կայացել էր նոյեմբերի25-ին` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Էրդողանը, մասնավորապես, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության և Սիրիայում տիրող իրավիճակի հարցերը: Նրանք պայմանավորվել են շարունակել համակարգել ուժերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



