Պուտինը 2 օրում երկրորդ անգամ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այսօր հեռախոսազրույց է կայացել ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Երկու երկրի ղեկավարների միջև նախորդ զրույցը կայացել էր նոյեմբերի25-ին` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Էրդողանը, մասնավորապես, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության և Սիրիայում տիրող իրավիճակի հարցերը: Նրանք պայմանավորվել են շարունակել համակարգել ուժերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



