Պուտինը 2 օրում երկրորդ անգամ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Այսօր հեռախոսազրույց է կայացել ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակումը Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Երկու երկրի ղեկավարների միջև նախորդ զրույցը կայացել էր նոյեմբերի25-ին` թուրքական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Էրդողանը, մասնավորապես, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության և Սիրիայում տիրող իրավիճակի հարցերը: Նրանք պայմանավորվել են շարունակել համակարգել ուժերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



