Աֆղանստանում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը
МЕЖДУНАРОДНОЕԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առանցքային պարագլուխներից մեկը, ինչպես նաև խմբավորման 7 շարքային անդամներ ոչնչացվել են ուրբաթ՝ Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուի ավիահարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է Hama Press գործակալությունը։
Ոչնչացված պարագլուխը Մուլլա Բոզորգն է։ Գործակալության տվյալներով՝ ռեյդի ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մի քանի միավոր զենք և զինամթերք։
Ինչպես նշում են փորձագետները, վերջին շրջանում Աֆղաստանի արևելյան և հարավային նահանգներում դիտվում է ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում։ Գնալով ավելանում են «Թալիբանի» գրոհայինների ու դաշտային հրամանատարների կողմից ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տալու դեպքերը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



