Աֆղանստանում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը
INTERNATIONAL NEWSԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առանցքային պարագլուխներից մեկը, ինչպես նաև խմբավորման 7 շարքային անդամներ ոչնչացվել են ուրբաթ՝ Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուի ավիահարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է Hama Press գործակալությունը։
Ոչնչացված պարագլուխը Մուլլա Բոզորգն է։ Գործակալության տվյալներով՝ ռեյդի ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մի քանի միավոր զենք և զինամթերք։
Ինչպես նշում են փորձագետները, վերջին շրջանում Աֆղաստանի արևելյան և հարավային նահանգներում դիտվում է ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում։ Գնալով ավելանում են «Թալիբանի» գրոհայինների ու դաշտային հրամանատարների կողմից ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տալու դեպքերը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



