Աֆղանստանում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առանցքային պարագլուխներից մեկը, ինչպես նաև խմբավորման 7 շարքային անդամներ ոչնչացվել են ուրբաթ՝ Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչուի ավիահարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է Hama Press գործակալությունը։
Ոչնչացված պարագլուխը Մուլլա Բոզորգն է։ Գործակալության տվյալներով՝ ռեյդի ժամանակ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մի քանի միավոր զենք և զինամթերք։
Ինչպես նշում են փորձագետները, վերջին շրջանում Աֆղաստանի արևելյան և հարավային նահանգներում դիտվում է ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում։ Գնալով ավելանում են «Թալիբանի» գրոհայինների ու դաշտային հրամանատարների կողմից ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տալու դեպքերը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



