Նորանշանակ փոխնախարարը 4 բնակարան ունի
ЭКОНОМИКАՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակված Վարդան Գևորգյանը 4 բնակարանի և մեկ ավտոտնակի սեփականատեր է: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրից: 4 բնակարան ունենալով հանդերձ՝ Գևորգյանը բավական մատչելի ավտոմեքենա ունի՝ այն էլ հայկական արտադրության «Երազ 3218»:
Վարդան Գևորգյանի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 14–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 100 հազար դրամ, յոթ հազար ամերիկյան դոլար և երկու հազար 500 եվրո: Իսկ նրա հունվարի 1–ից մինչև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար նշանակվելու օրն ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 623 հազար դրամ:
Մինչ փոխնախարար նշանակվելը 2008–2016 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով առաջին, յոթերորդ և տասնմեկերորդ վարչությունների պետի տեղակալի, այնուհետև առաջին վարչության պետի պաշտոնները:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



