Նորանշանակ փոխնախարարը 4 բնակարան ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակված Վարդան Գևորգյանը 4 բնակարանի և մեկ ավտոտնակի սեփականատեր է: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրից: 4 բնակարան ունենալով հանդերձ՝ Գևորգյանը բավական մատչելի ավտոմեքենա ունի՝ այն էլ հայկական արտադրության «Երազ 3218»:
Վարդան Գևորգյանի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 14–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 100 հազար դրամ, յոթ հազար ամերիկյան դոլար և երկու հազար 500 եվրո: Իսկ նրա հունվարի 1–ից մինչև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար նշանակվելու օրն ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 623 հազար դրամ:
Մինչ փոխնախարար նշանակվելը 2008–2016 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով առաջին, յոթերորդ և տասնմեկերորդ վարչությունների պետի տեղակալի, այնուհետև առաջին վարչության պետի պաշտոնները:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



