Նորանշանակ փոխնախարարը 4 բնակարան ունի
ECONOMICSՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ նշանակված Վարդան Գևորգյանը 4 բնակարանի և մեկ ավտոտնակի սեփականատեր է: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր գույքի և եկամուտների հայտարարագրից: 4 բնակարան ունենալով հանդերձ՝ Գևորգյանը բավական մատչելի ավտոմեքենա ունի՝ այն էլ հայկական արտադրության «Երազ 3218»:
Վարդան Գևորգյանի պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 14–ի դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 100 հազար դրամ, յոթ հազար ամերիկյան դոլար և երկու հազար 500 եվրո: Իսկ նրա հունվարի 1–ից մինչև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար նշանակվելու օրն ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 623 հազար դրամ:
Մինչ փոխնախարար նշանակվելը 2008–2016 թթ. աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով առաջին, յոթերորդ և տասնմեկերորդ վարչությունների պետի տեղակալի, այնուհետև առաջին վարչության պետի պաշտոնները:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



