Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. երեք հանքափոր զոհվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան գավառում նոյեմբերի 17-ի երեկոյան փլուզում է տեղի ունեցել պղնձի հանքահորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերական, փլուզման հետևանքով երեք բանվոր մահացել է, 13-ը կորած են:
Փլուզված հանքահոր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են տանում կորած հանքափորներին գտնելու համար:
Փլուզման տակ է մնացել նաև մեծ քանակությամբ բեռնատար և աշխատանքային մեքենաներ: Փրկարարաորոնողական աշխատանքները մեծ թափով վերսկսել են նոյեմբերի 18-ի առավոտյան:
Թուրքական կողմից հայտնում են, որ հանքահորի փլուզման պատճառն այդ շրջանում ակտիվ տեղումներն են:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



