Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. երեք հանքափոր զոհվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան գավառում նոյեմբերի 17-ի երեկոյան փլուզում է տեղի ունեցել պղնձի հանքահորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերական, փլուզման հետևանքով երեք բանվոր մահացել է, 13-ը կորած են:
Փլուզված հանքահոր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են տանում կորած հանքափորներին գտնելու համար:
Փլուզման տակ է մնացել նաև մեծ քանակությամբ բեռնատար և աշխատանքային մեքենաներ: Փրկարարաորոնողական աշխատանքները մեծ թափով վերսկսել են նոյեմբերի 18-ի առավոտյան:
Թուրքական կողմից հայտնում են, որ հանքահորի փլուզման պատճառն այդ շրջանում ակտիվ տեղումներն են:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



