Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. երեք հանքափոր զոհվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան գավառում նոյեմբերի 17-ի երեկոյան փլուզում է տեղի ունեցել պղնձի հանքահորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերական, փլուզման հետևանքով երեք բանվոր մահացել է, 13-ը կորած են:
Փլուզված հանքահոր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ովքեր աշխատանքներ են տանում կորած հանքափորներին գտնելու համար:
Փլուզման տակ է մնացել նաև մեծ քանակությամբ բեռնատար և աշխատանքային մեքենաներ: Փրկարարաորոնողական աշխատանքները մեծ թափով վերսկսել են նոյեմբերի 18-ի առավոտյան:
Թուրքական կողմից հայտնում են, որ հանքահորի փլուզման պատճառն այդ շրջանում ակտիվ տեղումներն են:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



