Մոուրինյո. Իմ պաշտոնանկության հարց «Չելսիում» չկա
СПОРТԼոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի փոփոխության խնդիր այժմ չի տեսնում: Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ես չեմ պատրաստվում որեւէ հանգամանքում հեռանալ ակումբից: «Չելսին» եւս չի ցանկանում պաշտոնանկ անել ինձ: Ես որեւէ տեղ չեմ գնա: Եթե որեւէ մեկն ասում է հակառակը, նշանակում է ծանոթ չէ իրավիճակին: Միակ խնդիրն այժմ անհրաժեշտ արդյունքի չհասնելն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:
«Չելսին» Անգլիայի առաջնության չորս տուրից հետո 4 միավորով 13-րդ տեղում է: Սեպտեմբերի 12-ին կայանալիք 5-րդ տուրի խաղում «Չելսին» կհյուրընկալվի «Էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



