Մոուրինյո. Իմ պաշտոնանկության հարց «Չելսիում» չկա
SPORTԼոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի փոփոխության խնդիր այժմ չի տեսնում: Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ես չեմ պատրաստվում որեւէ հանգամանքում հեռանալ ակումբից: «Չելսին» եւս չի ցանկանում պաշտոնանկ անել ինձ: Ես որեւէ տեղ չեմ գնա: Եթե որեւէ մեկն ասում է հակառակը, նշանակում է ծանոթ չէ իրավիճակին: Միակ խնդիրն այժմ անհրաժեշտ արդյունքի չհասնելն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:
«Չելսին» Անգլիայի առաջնության չորս տուրից հետո 4 միավորով 13-րդ տեղում է: Սեպտեմբերի 12-ին կայանալիք 5-րդ տուրի խաղում «Չելսին» կհյուրընկալվի «Էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



