Մոուրինյո. Իմ պաշտոնանկության հարց «Չելսիում» չկա
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի փոփոխության խնդիր այժմ չի տեսնում: Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Ես չեմ պատրաստվում որեւէ հանգամանքում հեռանալ ակումբից: «Չելսին» եւս չի ցանկանում պաշտոնանկ անել ինձ: Ես որեւէ տեղ չեմ գնա: Եթե որեւէ մեկն ասում է հակառակը, նշանակում է ծանոթ չէ իրավիճակին: Միակ խնդիրն այժմ անհրաժեշտ արդյունքի չհասնելն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է dailymail-ը:
«Չելսին» Անգլիայի առաջնության չորս տուրից հետո 4 միավորով 13-րդ տեղում է: Սեպտեմբերի 12-ին կայանալիք 5-րդ տուրի խաղում «Չելսին» կհյուրընկալվի «Էվերտոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



