Արդարադատության փոխնախարարը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի
ЭКОНОМИКАԸստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու ավտոմեքենա և երկու բնակարան ունի:
Մոտ մեկ ամիս առաջ փոխնախարար նշանակված Հովհաննիսյանի սեփականությունն են հանդիսանում «Mercedes–Benz E 320» և «Nissan Tiida 1,5» մակնիշի ավտոմեքենաները:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 2 հազար 700 եվրո և 7 հազար ամերիկյան դոլար:
Արթուր Հովհաննիսյանի եկամուտներն իր պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 17–ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 352 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 909 հազարն էլ՝ ստացված փոխառությունները(վարկերը):
Արթուր Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2002 թ.–ից աշխատում է արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով իրավախորհրդատուի և առաջատար մասնագետի պաշտոններ:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



