Արդարադատության փոխնախարարը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի
ECONOMICSԸստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու ավտոմեքենա և երկու բնակարան ունի:
Մոտ մեկ ամիս առաջ փոխնախարար նշանակված Հովհաննիսյանի սեփականությունն են հանդիսանում «Mercedes–Benz E 320» և «Nissan Tiida 1,5» մակնիշի ավտոմեքենաները:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 2 հազար 700 եվրո և 7 հազար ամերիկյան դոլար:
Արթուր Հովհաննիսյանի եկամուտներն իր պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 17–ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 352 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 909 հազարն էլ՝ ստացված փոխառությունները(վարկերը):
Արթուր Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2002 թ.–ից աշխատում է արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով իրավախորհրդատուի և առաջատար մասնագետի պաշտոններ:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



