Արդարադատության փոխնախարարը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու ավտոմեքենա և երկու բնակարան ունի:
Մոտ մեկ ամիս առաջ փոխնախարար նշանակված Հովհաննիսյանի սեփականությունն են հանդիսանում «Mercedes–Benz E 320» և «Nissan Tiida 1,5» մակնիշի ավտոմեքենաները:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 2 հազար 700 եվրո և 7 հազար ամերիկյան դոլար:
Արթուր Հովհաննիսյանի եկամուտներն իր պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 17–ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 352 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 909 հազարն էլ՝ ստացված փոխառությունները(վարկերը):
Արթուր Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2002 թ.–ից աշխատում է արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով իրավախորհրդատուի և առաջատար մասնագետի պաշտոններ:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



