Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը
МЕЖДУНАРОДНОЕՎերականգնելով մահապատժի կիրառումը՝ Թուրքիան ցույց կտա, որ չի կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին դանիական Ritsaus Bureau գործակալությանը հայտնել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ենսենը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մահապատժի վերականգնումը կնշանակի հատել կարմիր գիծը։ Թուրքիան այլեւս չի կարողանա լինել ԵՄ անդամակցության թեկնածու»,- նշել է Ենսենը՝ հավելելով, որ իր քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից։ «Գոյություն ունեն որոշակի ստանդարտներ ու չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածու պետությունները, ու դրանք չեն վերանայվելու»,- ասել է նա։ «Մենք վճառականորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»,- հավելել է նա:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



