Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը
INTERNATIONAL NEWSՎերականգնելով մահապատժի կիրառումը՝ Թուրքիան ցույց կտա, որ չի կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին դանիական Ritsaus Bureau գործակալությանը հայտնել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ենսենը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մահապատժի վերականգնումը կնշանակի հատել կարմիր գիծը։ Թուրքիան այլեւս չի կարողանա լինել ԵՄ անդամակցության թեկնածու»,- նշել է Ենսենը՝ հավելելով, որ իր քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից։ «Գոյություն ունեն որոշակի ստանդարտներ ու չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածու պետությունները, ու դրանք չեն վերանայվելու»,- ասել է նա։ «Մենք վճառականորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»,- հավելել է նա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



