Դանիայի արտգործնախարար․ Վերականգնելով մահապատիժը՝ Թուրքիան կհատի կարմիր գիծը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերականգնելով մահապատժի կիրառումը՝ Թուրքիան ցույց կտա, որ չի կարող լինել ԵՄ անդամակցության թեկնածու։ Այս մասին դանիական Ritsaus Bureau գործակալությանը հայտնել է Դանիայի արտգործնախարար Քրիստիան Ենսենը Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մահապատժի վերականգնումը կնշանակի հատել կարմիր գիծը։ Թուրքիան այլեւս չի կարողանա լինել ԵՄ անդամակցության թեկնածու»,- նշել է Ենսենը՝ հավելելով, որ իր քաղաքականության պատճառով Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից։ «Գոյություն ունեն որոշակի ստանդարտներ ու չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածու պետությունները, ու դրանք չեն վերանայվելու»,- ասել է նա։ «Մենք վճառականորեն դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում»,- հավելել է նա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



