Լոս Անջելեսում Թրամփի դեմ ակցիայի ժամանակ 150 մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Լոս-Անջելես քաղաքի ոստիկանությունը շաբաթ առավոտյան ձերբակալել է մոտ 150 մարդու, ովքեր մասնակցել են քաղաքի կենտրոնում անօրինական բողոքի ակցիային և անկարգություններին։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան մոտ 3000 մարդ հավաքվել էր քաղաքի կենտրոնում։ Կեսգիշերին նրանք ուղղվել են քաղաքային վարչակազմի շենք, բազմությամբ է լցվել նաև Grand Park քաղաքային այգին։ Ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ցրվելու մասին ոստիկանության պահանջներին։ Ոստիկանները շրջապատել են ցուցարարներին ու ձերբակալություններ իրականացրել։
Ցուցարարները բղավել են՝ «մենք բոլորս ներգաղթյալներ ենք»՝ դրանով իսկ բողոքելով միգրացիոն հարցերով Թրամփի կոշտ հռետորաբանության դեմ։
Ցույցեր են անցկացվում նաև ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



