Լոս Անջելեսում Թրամփի դեմ ակցիայի ժամանակ 150 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Լոս-Անջելես քաղաքի ոստիկանությունը շաբաթ առավոտյան ձերբակալել է մոտ 150 մարդու, ովքեր մասնակցել են քաղաքի կենտրոնում անօրինական բողոքի ակցիային և անկարգություններին։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան մոտ 3000 մարդ հավաքվել էր քաղաքի կենտրոնում։ Կեսգիշերին նրանք ուղղվել են քաղաքային վարչակազմի շենք, բազմությամբ է լցվել նաև Grand Park քաղաքային այգին։ Ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ցրվելու մասին ոստիկանության պահանջներին։ Ոստիկանները շրջապատել են ցուցարարներին ու ձերբակալություններ իրականացրել։
Ցուցարարները բղավել են՝ «մենք բոլորս ներգաղթյալներ ենք»՝ դրանով իսկ բողոքելով միգրացիոն հարցերով Թրամփի կոշտ հռետորաբանության դեմ։
Ցույցեր են անցկացվում նաև ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



