Լոս Անջելեսում Թրամփի դեմ ակցիայի ժամանակ 150 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Լոս-Անջելես քաղաքի ոստիկանությունը շաբաթ առավոտյան ձերբակալել է մոտ 150 մարդու, ովքեր մասնակցել են քաղաքի կենտրոնում անօրինական բողոքի ակցիային և անկարգություններին։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան մոտ 3000 մարդ հավաքվել էր քաղաքի կենտրոնում։ Կեսգիշերին նրանք ուղղվել են քաղաքային վարչակազմի շենք, բազմությամբ է լցվել նաև Grand Park քաղաքային այգին։ Ցուցարարները հրաժարվել են ենթարկվել ցրվելու մասին ոստիկանության պահանջներին։ Ոստիկանները շրջապատել են ցուցարարներին ու ձերբակալություններ իրականացրել։
Ցուցարարները բղավել են՝ «մենք բոլորս ներգաղթյալներ ենք»՝ դրանով իսկ բողոքելով միգրացիոն հարցերով Թրամփի կոշտ հռետորաբանության դեմ։
Ցույցեր են անցկացվում նաև ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



