Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Թրամփի հաղթանակից հետո
МЕЖДУНАРОДНОЕԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Ես չեմ բացառում, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծապես բարելավվել: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է բարձր մակարդակով երկխոսություն սկսել: Հատկապես դա վերաբերում է միջազգային քաղաքականության գլխավոր ուղղություններին: Եվ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ տապալել երկխոսությունը»,- ասել է Գորբաչովը Interfax-ին:
Նա ընդգծել է, որ երկու կողմերից է հիմնականում կախված է ամենալուրջ առանցքային հարցերում՝ միջազգային եւ երկկողմ հարաբերություններում առաջընթացը: «Միգուցե մենք հասկանանք, որ Ռուսաստանի դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



