Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Թրամփի հաղթանակից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Ես չեմ բացառում, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծապես բարելավվել: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է բարձր մակարդակով երկխոսություն սկսել: Հատկապես դա վերաբերում է միջազգային քաղաքականության գլխավոր ուղղություններին: Եվ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ տապալել երկխոսությունը»,- ասել է Գորբաչովը Interfax-ին:
Նա ընդգծել է, որ երկու կողմերից է հիմնականում կախված է ամենալուրջ առանցքային հարցերում՝ միջազգային եւ երկկողմ հարաբերություններում առաջընթացը: «Միգուցե մենք հասկանանք, որ Ռուսաստանի դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



