Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Թրամփի հաղթանակից հետո
INTERNATIONAL NEWSԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
«Ես չեմ բացառում, որ ԱՄՆ նոր նախագահի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են մեծապես բարելավվել: Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է բարձր մակարդակով երկխոսություն սկսել: Հատկապես դա վերաբերում է միջազգային քաղաքականության գլխավոր ուղղություններին: Եվ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ տապալել երկխոսությունը»,- ասել է Գորբաչովը Interfax-ին:
Նա ընդգծել է, որ երկու կողմերից է հիմնականում կախված է ամենալուրջ առանցքային հարցերում՝ միջազգային եւ երկկողմ հարաբերություններում առաջընթացը: «Միգուցե մենք հասկանանք, որ Ռուսաստանի դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված»,- ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



