ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
ПОЛИТИКАԱդրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման տարբերակ գոյություն չունի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Միանաշանակ է մի բան` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասել է Սեկուտան` ընդգծելով, որ խաղաղ կարգավորման և առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպել մոտակա ժամանակներս:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



