ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
POLITICSԱդրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման տարբերակ գոյություն չունի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Միանաշանակ է մի բան` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասել է Սեկուտան` ընդգծելով, որ խաղաղ կարգավորման և առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպել մոտակա ժամանակներս:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



