ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման տարբերակ գոյություն չունի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
«Համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Միանաշանակ է մի բան` ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասել է Սեկուտան` ընդգծելով, որ խաղաղ կարգավորման և առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպել մոտակա ժամանակներս:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



