Ուկրաինայի Գերագույն ռադայում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը
ПОЛИТИКАՈւկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Վիտալի Բարվինենկոյի`Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին, որը ներկայացվել էր 2015 թվականի ապրիլի 3-ին։ Բանաձևում 9115 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվում է որպես ցեղասպանություն, հաղորդում է Genocide.org.ua-¬ն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»¬-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:
Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»¬-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»¬ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-¬ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



