Ուկրաինայի Գերագույն ռադայում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Վիտալի Բարվինենկոյի`Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին, որը ներկայացվել էր 2015 թվականի ապրիլի 3-ին։ Բանաձևում 9115 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվում է որպես ցեղասպանություն, հաղորդում է Genocide.org.ua-¬ն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»¬-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:
Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»¬-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»¬ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-¬ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



