Ուկրաինայի Գերագույն ռադայում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների թիվը
POLITICSՈւկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Վիտալի Բարվինենկոյի`Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին, որը ներկայացվել էր 2015 թվականի ապրիլի 3-ին։ Բանաձևում 9115 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվում է որպես ցեղասպանություն, հաղորդում է Genocide.org.ua-¬ն:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»¬-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:
Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»¬-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»¬ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-¬ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



