Գերմանիայում աճել են փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում այս տարվա հունվարից հոկտեմբեր փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են: 10 ամսվա ընթացքում 832 նման իրավախախտում է գրանցվել: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Քրեական գործերի դաշնային գերատեսչության աղբյուրին:
Ըստ Neue Osnabrücker Zeitung-ի՝ 772 հարձակումներում ոստիկանությունն աջ ծայրահեղական շարժառիթներ է տեսնում, եւս 60 դեպքերում «չեն բացառվում» քաղաքական պատճառները:
330 միջադեպերի արդյունքում նյութական վնաս է գրանցվել, 144 դեպքում բռնություն է կիրառվել: Գերմանացի իրավապահները 63 հրդեհման դեպք են արձանագրել, փախստականների կացարանները պայթեցնելու 12 փորձ, ինչպես նաեւ պայթեցման 4 դեպք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



