Գերմանիայում աճել են փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը
INTERNATIONAL NEWSԳերմանիայում այս տարվա հունվարից հոկտեմբեր փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են: 10 ամսվա ընթացքում 832 նման իրավախախտում է գրանցվել: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Քրեական գործերի դաշնային գերատեսչության աղբյուրին:
Ըստ Neue Osnabrücker Zeitung-ի՝ 772 հարձակումներում ոստիկանությունն աջ ծայրահեղական շարժառիթներ է տեսնում, եւս 60 դեպքերում «չեն բացառվում» քաղաքական պատճառները:
330 միջադեպերի արդյունքում նյութական վնաս է գրանցվել, 144 դեպքում բռնություն է կիրառվել: Գերմանացի իրավապահները 63 հրդեհման դեպք են արձանագրել, փախստականների կացարանները պայթեցնելու 12 փորձ, ինչպես նաեւ պայթեցման 4 դեպք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



