Գերմանիայում աճել են փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում այս տարվա հունվարից հոկտեմբեր փախստականների կացարանների վրա հարձակման դեպքերը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են: 10 ամսվա ընթացքում 832 նման իրավախախտում է գրանցվել: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Քրեական գործերի դաշնային գերատեսչության աղբյուրին:
Ըստ Neue Osnabrücker Zeitung-ի՝ 772 հարձակումներում ոստիկանությունն աջ ծայրահեղական շարժառիթներ է տեսնում, եւս 60 դեպքերում «չեն բացառվում» քաղաքական պատճառները:
330 միջադեպերի արդյունքում նյութական վնաս է գրանցվել, 144 դեպքում բռնություն է կիրառվել: Գերմանացի իրավապահները 63 հրդեհման դեպք են արձանագրել, փախստականների կացարանները պայթեցնելու 12 փորձ, ինչպես նաեւ պայթեցման 4 դեպք:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



