Չինաստանում լույս աշխարհ են եկել Հյուսիսը, Հարավը, Արևմուտքն ու Արևելքը (լուսանկարներ)
ФОТОՉինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին իր նորածին քառյակին անվանակոչել է Սյաոբեյ (Հյուսիս), Սյաոնան (Հարավ), Սյաոսի (Արևմուտք) և Սյաոդուն (Արևելք)։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական Xinhua գործակալությանը։
Նշվում է, որ քառյակը (երկու աղջիկ և երկու տղա) ծնվել են հուլիսի 4-ին։ Երեխաների 27-ամյա մայրն ամուսնացել է մի քանի տարի առաջ, սակայն նրան երկար ժամանակ չի հաջողվել երեխա ունենալ։ Բժշկի խորհրդով կինը սկսել է բուժվել և անցած տարվա նոյեմբերին հղիացել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանի օրենսդրության մեջ ուղղումներ են մտցվել, որոնց համաձայն զույգը կարող է մինչև երկու երեխա ունենալ, սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերում բազմապտուղ հղիության դեպքերին։



1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



