Չինաստանում լույս աշխարհ են եկել Հյուսիսը, Հարավը, Արևմուտքն ու Արևելքը (լուսանկարներ)
ՖՈՏՈՉինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին իր նորածին քառյակին անվանակոչել է Սյաոբեյ (Հյուսիս), Սյաոնան (Հարավ), Սյաոսի (Արևմուտք) և Սյաոդուն (Արևելք)։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական Xinhua գործակալությանը։
Նշվում է, որ քառյակը (երկու աղջիկ և երկու տղա) ծնվել են հուլիսի 4-ին։ Երեխաների 27-ամյա մայրն ամուսնացել է մի քանի տարի առաջ, սակայն նրան երկար ժամանակ չի հաջողվել երեխա ունենալ։ Բժշկի խորհրդով կինը սկսել է բուժվել և անցած տարվա նոյեմբերին հղիացել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանի օրենսդրության մեջ ուղղումներ են մտցվել, որոնց համաձայն զույգը կարող է մինչև երկու երեխա ունենալ, սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերում բազմապտուղ հղիության դեպքերին։



1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



